ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ավստրալիայում մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթնաժողովը

Ավստրալիայում մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթնաժողովը
22.02.2014 | 23:45

Ավստրալիայում մեկնարկել է աշխարհի քսան խոշորագույն տնտեսությունների գագաթնաժողովը, որին մասնակցում են ֆինանսների նախարարներ և կենտրոնական բանկերի ղեկավարներ: Ավստրալիայի գանձապետ Ջո Հոքին բացման խոսքում ասել է, որ միջոցառման հիմնական թեման լինելու է 2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումը՝ տնտեսական աճ և աշխատատեղեր ապահովելու միջոցով: Նա կոչ է արել Մեծ քսանյակի երկրներին «անակնկալներից խուսափելու քաղաքականություն» որդեգրել և միմյանց նախապես զգուշացնել ֆիսկալ քաղաքականության ոլորտում իրենց կատարելիք փոփոխությունների մասին՝ հնարավորություն տալով խուսափել ֆինանսական ցնցումներից: Այս կոչը ուղղված է ԱՄՆ-ին, որտեղ կենտրոնական բանկի որոշումը՝ կրճատել տնտեսության խթանման ծրագիրը, բացասաբար է ազդել զարգացող երկրների տնտեսությունների վրա:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ